Femen միջազգային խմբի ակտիվիստուհիները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել կանկլավի ժողովը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Տեղի ոստիկանությունը ձերբակալել է կիսամերկ աղջիկներին: Դեռևս հայտնի չէ, թե այս անգամ աղջիկներն ինչի դեմ են բողոքել:
Որոշ ժամանակ առաջ ակտիվիստուհիները համնման բողոքի ակցիա էին կազմակերպել Միլանում վարչապետի ընտրությունների ընթացքում: Այդ ժամանակ նրանք փորձել են հասնել թեկնածուներից մեկին` Սիլվիո Բեռլուսկոնիին:









































