Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի քաղաքներում ձնաբքի պատճառով տեղի են ունեցել էլեկտրականության, տրանսպորտային հաղորդկացության խափանումներ, փակվել են մայրուղիները, չեղյալ են հայտարարվել չվերթները, գոյացել են բազմաթիվ խցանումներ և տեղի են ունեցել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ձնաբուքը կթուլանա:
Ձնաբքի պատճառով Ֆրանսիայի հյուսիսում ավելի քան 80 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Երկրում չեղյալ է հայտարարվել շուրջ 400 ավիաչվերթ:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի շատ դպրոցներում հետաձգվել են պարապմունքները, քանի որ ուսուցիչների մեծ մասը բնակվում է քաղաքից դուրս, և նրանք չեն կարողացել հասնել ուսումնական հաստատություններին:
Երեքշաբթի լուրջ ՃՏՊ է գրանցվել Գերմանիայի արևմուտքում, որտեղ միմյանց են բախվել 100 ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ: Վթարի հետևանքով մի քանի մարդ տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներ են ստացել:
Լուրջ խցանումներ են եղել Բելգիայի մի շարք շրջաններում: Ոստիկանությունը հաղորդել է բազմաթիվ ՃՏՊ-երի մասին:






































