Եղիսաբեթ II-ը Քեյթ Միդլթոնին արգելել է մարդկանց մեջ դուրս գալ տանկետկաներով, հայտնում է telegraf.com.ua-ը: Ինչպես գիտենք՝ Քեյթ Միդլթոնը սիրում էր հանրության մեջ հայտնվել այդպիսի կոշիկներով: Սակայն թագուհին հայտարարել է, որ այդպիսի կոշիկը, ինչպես նաև չափազանց կարճ կիսաշրջազգեստները վատ ճաշակի նշան են: Այդ պատճառով Քեյթին արգելվում է կրել այդպիսի մոդելներ:
89-ամյա թագուհին համարում է, որ Քեյթը զգեստապահարանին վերաբերող բոլոր հարցերով պետք է խորհրդակցի թագուհու անձնական ոճաբանի հետ: Միայն այդ դեպքում կարելի է վստահ լինել անթերի ընտրության հարցում:







































