Ամենաքիչը 120 խաղաղ բնակիչ է զոհվել և 150-ը՝ վիրավորվել Յեմենի հարավ-արևմուքում՝ Թաիզ շրջանում, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիայի ավիահարվածների արդյունքում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Կոալիցիայի ինքնաթիռները ուրբաթ երեկոյան Մոհա քաղաքի բնակելի շրջանում ավիահարվածներ են հասցրել: Աղբյուրների տվյալներով՝ դրա հետևանքով քաղաքի բնակելի շենքերի մեծ մասը ավերվել է: Ինչպես նաև սկսվել է հրդեհ: Զոհվածների թվում կան կանայք, երեխաներ և ծերեր: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ:











































