Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոնրեալի (Կանադա) համալսարանը պարզել է, որ ճարպոտ սնունդն առաջացնում է հարմարվողականության զգացում:
Համալսարանի մասնագետները պարզել են, որ ճարպի մի շարք տեսակներ այնպես են ներգործում մարդու ուղեղի վրա, որ առաջացնում են հարմարվողականություն, իսկ դրանց պակասը կարող է դրսևորվել այնպես, ինչպես թմրանյութերի ու ալկոհոլի կիրառման ժամանակ է:
Այդպիսի յուրահատկություն ունեն հարստացված ճարպերը, որոնք առկա են կենդանական ծագում ունեցող մի շարք սննդատեսակներում, ինչպես նաև մի շարք բուսական ճարպերում:







































