Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:
ՀԱԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:









































