Թոբիաս Հուհն իր Facebook-յան էջում տեղադրել է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների ջիհադիստական մարզումների տեսաձայնագրությունը` ներառյալ ուժային, հոգեբանական և կրակային պատրաստությունները, հայտնում է gazetavv.com-ը:
Մարտի վերջին հաղորդել են, որ ներկայումս մոտ 400 երեխա ռազմական պատրաստություն են անցնում Հյուսիսային Իրաքի վերահսկվող տարածքում գտնվող ԴԱԻՇ-ի մարզական ճամբարներում: Ծայրահեղականներից նրանք, ովքեր դեռ 18 տարեկան չկան, համալրում են «Խալիֆաթի կորյուններ» ռազմականացված միավորումը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ջիհադիստները առայժմ հազվադեպ են անչափահասներին օգտագործում որպես մահապարտներ: Միաժամանակ ԴԱԻՇ-ի կազմում 8-13 տարեկան երեխաները բազմաթիվ անգամ արյունոտ դատաստաններ են տեսել գերիների նկատմամբ:
Սովորաբար զինյալների կողմից երեխաները օգտագործվում են առաջին գիծ զինամթերք, դեղորայք, ջուր և ուտելիք տեղափոխելու նպատակով, ինչպես նաև հետախուզական տվյալներ հավաքելու համար:











































