Գումարի արտահանման արգելման վերաբերյալ համապատասխան օրենսդրական ակտը հրապարակվել է իշխանական թերթում և արդեն ուժի մեջ է:
Նախկինում թույլատրվում էր դուրս հանել 10 հազար եվրո կանխիկ գումար:
Փաստաթղթում ասվում է. «Թույլատրվում է արտահանել եվրոյով կամ արտասահմանյան այլ փոխարժույթով 2000 եվրոյի չափով գումար կամ արտասահմանյան փոխարժույթի համարժեքը՝ մեկ մարդու համար երկրից դուրս մեկ ուղևորության դեպքում»:
Սահմանափակումները չեն վերաբերում արտասահմանում մշտական բնակվողներին: Կանխիկ գումարի արտահանման սահմանափակման մասին որոշումները ընդունում է Հունաստանի Բանկի ղեկավարությունը:









































