ԱՄՆ վարչակազմը մերժել է Վաշինգտոնի մոտ միջուկային ռեակտոր կառուցելու ֆրանսիական ընկերության դիմումը: Նման որոշում, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, կայացրել է Միջուկային կարգավորման դաշնային հանձնաժողովը:
Ձախողվել է Unistar ֆրանսիական ընկերության՝ Վաշինգտոնից մոտ 100 կմ-ի վրա արդեն գոյություն ունեցող ԱԷԿ-ում (Մերիլենդ նահանգ) երրորդ ռեակտոր կառուցելու նախաձեռնությունը։
Մերժման զլխավոր պատճառ է հանդիսացել այն, որ այդ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է արտասահմանյան ընկերություններին, մասնավորապես՝ ֆրանսիական Electricite de France-ին:
Ընդ որում՝ Միջուկային կարգավորման դաշնային հանձնաժողովի անդամները չեն բացառել, որ ապագայում կարող են թույլ տալ տվյալ նախագծի իրականացումը: «Մենք չենք բացառում, որ ժամանակի ընթացքում մեր գերատեսչությունը կարող է վերանայել վճիռը»,- հայտարարել են նրանք:
Ընդ որում՝ Unistar-ն արդեն հայտարարել է ամերիկյան գործընկերոջ հետ համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը:










































