Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը անհաջող է սկսել ելույթները «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում:
Միջազգային չեմպիոնների գավաթի շրջանակում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գալով՝ Դելֆը վնասվածք ստացավ և փոխարինվեց 21-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ անգլիացու տեղափոխության համար «Սիթի»-ն «Ասթոն Վիլա»-ին վճարել է 8 միլիոն ֆունտ:








































