Խոսելով դոպինգի օգտագործման մասին, օլիմպիական 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը նշել է, որ բոլոր թեթև ատլետները պետք է աշխատեն մարզաձևի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:
Աշխարհի ռեկորդակիրը բազմիցս հայտարարել է արգելված խթանիչներ օգտագործելու իր տեսակետի մասին:
«Շատերն ինձ փրկիչ են անվանում: Բայց միայնակ ես ոչինչ չեմ կարող անել: Բոլոր ատլետները պարտավոր են պայքարել մեր մարզաձևի հեղինակությունը բարձր պահելու համար»,- Daily Mail-ը մեջբերում է Բոլտի խոսքերը:







































