Սուրճի միջազգային կազմակերպությունը և աշխարհում սուրճի 27 ասոցացիաներ սկսել են նախապատրաստվել Սուրճի առաջին միջազգային օրվա տոնակատարությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։ Այս մասին ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության կայքում։
«Սուրճի միջազգային օրը կդառնա բազմազանության, որակի և կրքի տոն։ Տոնը սուրճի սիրահարներին հնարավորություն կտա կիսելու իրենց սերն այդ ընպելիքի հանդեպ և աջակցելու միլիոնավոր ֆերմերների, որոնց կյանքը կախված է այդ բուրումնավետ հատիկներից»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Օգոստոսին կազմակերպությունը տեղեկատվական արշավ կսկսի ԶԼՄ-ներում՝ իրազեկելու աշխարհի ընտրված ամսաթվի մասին և կոչ անելու ըմպելիքի բոլոր սիրահարներին՝ մասնակցել տոնակատարությանը։
Տարբեր երկրներ սուրճի ազգային տոնը նշում են տարբեր օրերի։ Սուրճի սիրահարների համար հոկտեմբերի 1-ը սուրճի տոն սահմանելու որոշումն ընդունվել էր 2014-ի մարտին։










































