Դեռևս գարնանը Քիմ Քարդաշյանին նկատել էին Մայամիի փողոցներում իրեն ոչ հատուկ կերպարով։ Նա մեկ օրով վերածվել էր Օդրի Հեփբերնին։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Սոցցանցերի օգտատերերը միանգամից հասկացել են, որ նկարահանվում է «Սաբրինա» ֆիլմի համար Հեփբերնի մասնակցությամբ 50-ականների ֆոտոսեսիայի «ռիմեյքը»։ Այսօր վերջապես համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում Քիմը Hype էներգետիկ ըմպելիքն է գովազդում։
Կարճ մազափնջով, սև բլուզով, ցածր կոշիկներով Քիմին դժվար է ճանաչելը։


















































