«Ես բոլոր քաղաքական ուժերի հետ եմ հանդիպում,և եթե որևէ նորություն լինի, կտեղեկացնեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» հետ միավորմանը՝ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նախօրեին Պանթեոնում Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնազրույցին, Կարապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես կցանկանայի, որ մեր քաղաքական գործիչները լինեին սկզբունքային: Սկզբունքը գալիս է տղամարդկային տեսակից, եթե արհամարհված ես, ապա այդ ճիգերը լավ չեն: Օրինակ՝ ես չէի բանակցի, եթե ինքը բանակցում է՝ ուրեմն խնդիր ունի, ինչ ասեմ»:
Ի դեպ, Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան զրույցից հետո Տիգրան Կարապետյանն արդեն կասկածում է Հովհաննիսյանի հետ հնարավոր համագործակցությանը. «Ճիշտն ասած՝ մի քիչ ոտս կախ եմ քցելու»: