Այսօր International Champions Cup մրցաշարի շրջանակներում Մադրիդի«Ռեալ»-ը կխաղա «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Նախամրցաշրջանային մրցաշարն անցկացվում է Ավստրալիայում, որտեղ «արքայական ակումբ»-ն այժմ հավաք է անցկացնում:
Հիշեցնենք՝ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ թեև խաղի արդյունքն էական նշանակություն չունի, սակայն երկու թիմերն էլ հաղթանակի են ձգտելու՝ ցուցադրելով դիտարժան ֆուտբոլ:










































