Սլովենիայի Մարիբոր քաղաքում անց է կացվում գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակներում մրցելույթն է սկսել Հայաստանի ուժեղագույն հրաձիգ Հրաչյա Բաբայանը:
50մ, հրացան 3 դիրքից, 3X40 կրակոց երիտասարդների վարժությունում հայ մարզիկը խոցել է 1148 միավոր և 48 մարզիկների պայքարում գրավել է 6-րդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:
Եզրափակիչում Հրաչյա Բաբայանին հաջողվել է բարելավել դիրքերը, սակայն չի հաջողվել մեդալ նվաճել: Հրաչյան զբաղեցրել է 4-րդ տեղը: Հրաչյա Բաբայանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Այդ մասին հայտնում է ՀՀՖ-ն:








































