ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ավելի հաճախ են հեռանում մասնավոր IT ոլորտ՝ բարձր աշխատավարձի փնտրտուքով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Վերջին երեք ամիսների ընթացքում պետական հաստատությունից հեռացել են վեց աշխատակիցներ: Նրանք բոլորը աշխատանք են գտել մասնավոր IT ընկերություններում: Պարբերականի խոսքերով՝ մասնավոր ընկերությունները խոստանում են ավելի բարձր աշխատավարձ և ավելի «վարդագույն» կարիերա, և ի տարբերություն պետական բյուրոյի՝ այստեղ պաշտոնի բարձրացման վճռորոշ գործոնը անհատական ծառայություններն են:
FBI-ի նախկին աշխատակիցներին հիմնականում «որսում է» K2 Intelligence-ն:











































