Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերթական անգամ պաշտպանել է Լիոնել Մեսսիին, ով վերջերս սուր քննադատության է ենթարկվում:
«Բարսելոնա»-ն պարտվեց կարևորագույն հանդիպումներում` «Միլան»-ի և «Ռեալ»-ի դեմ ցուցադրելով բավականին անգույն խաղ: Մեսսին նույնպես չէր փայլում:
«Եթե դուք ցանկանում եք Մեսսիին Լիոնել անվանել, դա ճիշտ է: Իսկ եթե հակված եք նրան Սալվադոր անվանել, ինչը իսպաներեն նշանակում է «փրկիչ», ապա սխալվում եք:
Ինձ ճիշտ հասկացեք: Ես Լեոյին պարզապես չեմ պաշտպանում: Բոլորս պետք է հասկանանք, որ Մեսսին չի կարող փրկել թիմը յուրաքանչյուր խաղի ժամանակ»,- նշել է Մարադոնան:









































