Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում հրաժարվել թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի ծառայություններից:
«Մյուլերի տրանսֆերը չի վաճառվում: Կան ֆուտբոլիստներ, ովքեր գին չունեն: Անմտություն կլինի հրաժարվել նրանց ծառայություններից: Մյուլերը կմնա «Բավարիա»-ում»,- Sport1-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնասիրում է տաղանդավոր ռմբարկուի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:









































