Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ երաժշտական նախընտրությունները կապված են մարդկանց մտածողության տիպի հետ: Այս մասին ասվում է Plos One անսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հուզառատ մարդն ավելի հաճախ լսում է ավելի մեղեդային, ոչ էներգետիկ երաժշտություն: Իսկ տեղեկության համակարգման և վերլուծության հակված մարդիկ, որպես կանոն, սիրում են պանկ կամ ծանր մետալ ոճի երաժշտություն:
Այդպիսի ընտրության գործոնները պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են 4 000 մարդու վարք՝ մի շարք թեստեր անցկացնելով:
Նախ մասնակիցներին խնդրել են պատասխանել իրենց մասին հարցերին: Թեստն այնպես է կազմված եղել, որ դրա արդյունքներով հնարավոր լիներ մարդուն համարել կա՛մ էմոցիոնալ, կա՛մ ռացիոնալ տիպի մտածողության տեր:
Մասնակիցներին խնդրել են լսել 26 տարբեր ոճերի 50 փոքր երաժշտական հատվածներ և յուրաքանչյուր ստեղծագործությունը գնահատել 10 բալանոց սանդղակով:
Հույզերով առաջնորդվող մարդիկ ընտրել են R&B, փափուկ ռոք և ֆոլկ երաժշտություն: Իսկ նրանք, ովքեր հակված են վերլուծելու, սովորաբար ընտրել են ավանգարդ ջազ և ծանր մետալ:










































