Ֆրանսիայում կետչուպն արգելված է, քանի որ կարծիք կա, թե այն քողարկում է ֆրանսիական խոհանոցի իրական համը:
Սոմալիում էլ եռանկյունաձև բլիթներն են արգելված: Պատճառն այն է, որ «Ալ-Շաբաբ» խմբավորումը զուգահեռներ է անցկացնում կարկանդակի տեսքի և քրիստոնեական Սուրբ երրորդության միջև:
ԱՄՆ-ում արգելված է շոտլանդական հագիսը: Արգելքը ներմուծվել է 40 տարի առաջ՝ նրանում գառան թոքի պարունակության պատճառով: ԱՄՆ-ում արգելված են նաև Kinder ձվերը՝ նրանում պարունակվող խաղալիքների պատճառով, որոնք շնչառական վտանգ են ներկայացնում: ԱՄՆ-ում արգելված կերակուր է նաև ֆուա գրան՝ բադի կամ սագի լյարդը: Այն արգելված է 13 երկրում և ԱՄՆ-ի մի քանի նահանգներում: Լյարդերի մեծացման համար կենդանիների հարկադիր սնուցումը դիտարկվում է որպես դաժանություն:
Արդեն 100 տարի Ֆրանսիայում արգելված է աբսինթ ալկոհոլային ըմպելիքը, այն անօրինական են համարում Վանուատուում և Նոր Զելանդիայի որոշ հատվածներում: Ասում են՝ նրանում պարունակող օշինդրը հալյուցինացիա է առաջացնում:
Ֆրանսիան արգելել է նաև հորթուլանա թռչնով սնունդ պատրաստելը: Պատճառը նրանց թվաքանակի նվազումն է:
ԵՄ-ում արգելված է ճապոնական քառատամ ձկներ (ձուկ-շուն) ուտելը: Բանն այն է, որ սխալ պատրաստման դեպքում դրանք մահացու թունավոր են: Այդ ձկների որսն ու վաճառքն արգելված են նաև Վիետնամում:
Սարդինական պանրի Կասու մարցու տեսակն արգելված է ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Այն պատրաստվում է ճանճի թրթուրներից:
Իսկ ահա մի քանի ավիաընկերություններ արգելել են պահածոյացված ծովատառեխը: Դրանք վտանգավոր են, քանի որ պահածոյի տուփերը կարող են պայթել:








































