Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ն, պաշտպանել է «արքայական ակումբ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին: Չիլիացի մասնագետն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի հավաքականի դարպասապահի «Պորտու» տեղափոխության մասին:
«Կասիլյասի հեռանալն իրադարձությունների այնքան էլ ճիշտ զարգացում չէր այն մարդու համար, ով այդքան ժամանակ հանդես է եկել «Ռեալ»-ի կազմում: Մեղմ ասած՝ նորմալ երևույթ չէր»,- Bernabeu Digital-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:
«Ռեալ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համեմատության վերաբերյալ Պելեգրինին կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է նման համեմտություններ անել:









































