2014 թվականից Սքարլետ Յոհանսոնը սկսել է սանրվածքի փորձարկումներ անել: Մազերը կարճ կտրել է ու ոճաբաններին թույլ տվել ամենատարբեր սանրվածքներ անել: Հիմա դերասանուհին որոշել է արմատապես փոխել մազերի գույնը, հայտնում է 7days.ru-ն:
Անցած չորեքշաբթի Յոհանսոնին Նյու Յորքում տեսել են նոր կերպարով: Նա մազերը ներկել է կրակա-կարմրավուն: Յոհանսոնը փոփոխությունները դեռ ծածկում է օտարներից՝ ակնկալելով հանրությանը նոր սանրվածքով զարմացնել առաջիկա միջոցառման կարմիր գորգի վրա: Յոհանսոնը դեռ գլխարկ է կրում, որի տակ թաքցնում է իր նոր մազերը:
Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են U2 խմբի համերգի ճանապարհին՝ Մեդիսոն-սքուեր-գարդենում: Դերասանուհին այնտեղ է գնացել ամուսնու՝ Ռոմեն Դորիաքի հետ՝ 10-ամսական դստերը թողնելով դայակների խնամքին:











































