«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան նշել է, որ անչափ ուրախ է Բաստիան Շվայնշտայգերի՝ մանչեսթերյան ակումբ տեղափոխության համար:
«Ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում և առավելագույն հաջողությունների հասնել այլ մրցաշարերում: Եթե ցանկանում ես լավ անցկացնել մրցաշրջանն, ապա 11 ֆուտբոլիստը բավական չէ: Ցավոք, առանց վնասվածքների հնարավոր չէ, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ թռիչքների և անկումների փուլերով է անցնում: Այնպես որ, բոլոր ֆուտբոլիստները կնպաստեն թիմի հաջողություններին: Կարծում եմ՝ լավ կանցկացնենք առաջիկա մրցաշրջանը:
Շատ ուրախ եմ, որ Բաստիանը մեր ակումբ է տեղափոխվել: Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանների թվում է: Շատ բան ունեմ սովորելու Բաստիանից: Ցանկանում եմ խաղալ լավագույն ֆուտբոլիստների կողքին, և Շվայնշտայգերն այդպիսին է»-ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Էրերայի խոսքերը:









































