Կորեական թերակղզում հակամարտության սրման դեպքում Փխենյանն առաջին հերթին նոր հարված կհասցնի հարավկորեական Պենենդո կղզուն: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը:
Այս հայտարարությունը Հյուսիսային Կորեայի ղեկավարն արել է երկրի հրետանային զորամիավորումներ կատարած այցի ընթացքում:
«Նա հրամանատարությանը հանձնարարել է Պենենդո կղզուց լուսանկարել թշնամական զորքեին և դրանք ուղարկել գերագույն հրամանատարությանը»,- ասվում է Կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարության մեջ:
«Երբ տրվի համապատասխան հրամանը, մենք կկոտրենք կատաղած թշնամու մեջքը, կկոտրենք նրանց վիզը՝ այդկերպ ցույց տալով, թե ինչ է իսկական պատերազմը»,- գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ինի խոսքերը:
Մինչ այդ, ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կատարելու է Հարավային Կորեայի ու Ճապոնիայի առջև ստանձնած իր պարտավորությունները՝ ապահովելով նրանց անվտանգությունը:










































