Մեծն տենոր Լուչանո Պավարոտտիին (1935-2007) նվիրված միանգամից 2 թանգարանային համալիր է բացվել իտալական Մոդենում և Միլանում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Պավարոտտիի հիմնադրամը հայտարարել է նրա հայրենի Մոդենում՝ «Մեծ Լուչանոյի» կառուցած տանը, հուշարձանի բացման մասին: Այցելուների համար հասանելի է 12 սրահ, որոնք տեղավորված են 4 հարկում: Այցելուները կարող են ծանոթանալ արտիստի թատերական կոստյումների մեծ հավաքածուին, որոնք հավաքվել են 40 տարվա փայլուն կարիերայի ընթացքում, դիտել նրա համերգների և ներկայացումների տեսագրությունները, նաև այցելել ախոռ և ձիարշավարան՝ Պավարոտտիի հոբբիներից մեկը:
Հայտարարության մեջ նշված է, որ նախատեսվում է թանգարան այց ամեն օր՝ ժամը 10:00-19:00: Տոմսի արժեքը 8 եվրո է:
Գործնականում միաժամանակ Միլանում բացվել է Պավարոտտիին նվիրված «Ռեստորան-թանգարանը»:
Ռեստորանի ճաշացանկը ներառում է երգչի համար հարազատ Էմիլիա-Ռոմանյա մարզի ավանդական խոհանոցը: Դրանում ընդգրկված են Պավարոտտիի սիրած ուտեստները: Թանգարանում ներկայացված են երգչի լուսանկարներն ու հուշ-իրեր:









































