Վատիկանում սկսվել են Հռոմի պապի ընտրությունները:
Universi Dominici gregis առաքելական սահմանադրության համաձայն, որը 1996թ. փետրվարին հրապարակել է Հովհաննես Պողոս 2-րդը, Հռոմի պապն ընտրվելու է 115 կարդինալների ժողովում: Նրանց տարիքը չպետք է գերազանցի 80-ը:
2007թ. Բենեդիկտոս 16-րդի կողմից ներմուծած փոփոխությունների համաձայն՝ հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա կոնկլավի մասնակիցների ձայների 2/3-ը:
Հիշեցնենք, որ 85-ամյա Բենեդիկտոս 16-րդ Սուրբ գահից հրաժարվելու իր որոշման մասին հայտարարել է փետրվարի 11-ին:










































