ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Լրատվական միջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ:
Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»:











































