Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարծում է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը և դրանում իրանցի բանագնացների ներդրումն ավելի արժեքավոր են, քան գործարքի մանրամասներին առնչվող ներքին բանավեճերը։
Ռուհանին իրանական հեռուստաալիքի եթերում պաշտպանել է Վիեննայում «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագիրը՝ հայտարարելով, որ այն նոր էջ է պատմության մեջ։ Ռուհանին ընդգծել է, որ այդ էջը բացվել է այն ժամանակ, երբ Իրանի քաղաքացիներն իրեն ընտրել են երկրի նախագահ։ Հասան Ռուհանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2013 թվականի ամռանը։











































