Վատիկանն աննախադեպ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի կանխարգելի Հռոմի նոր պապի անվան արտահոսքը: Մասնավորապես, ցանկացած մարդ, ով մամուլով «ավելորդ բան կասի», սպառնում են հեռացնել եկեղեցուց:
Բացի այդ՝ քվեարկության սրահում տեղադրվել են հատուկ խլացնող սարքեր, որոնք ոչ մի մասնակցի թույլ չեն տա օգտագործել արտաքին աշխարհին կապող միջոցներ:
Այն շինության պատուհանները, որտեղ կոնկլավի ժամանակ գտնվելու են կարդինալները, ներկված են սպիտակով, որպեսզի լուսանկարիչները չկարողանան որևէ բան լուսանկարել՝ հաղորդում է Interfax-ը:
Միջոցառման շրջանակներում շինության ներսում կատարվում են գաղտնալսող սարքերի որոնման աշխատանքներ:
Ինչպես հայտնի է, Հռոմի նոր պապի ընտրության կոնկլավը բացվում է այսօր՝ Վատիկանում:
Սպասվում է, որ Սիքստինյան կապելլայում, ավանդույթի համաձայն, կոնկլավին կմասնակցի 115 կարդինալ՝ ամբողջ աշխարհից:











































