Սոֆյա Վերգարայի և Ջո Մանգանյելոյի հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Ֆլորիդայի հանգստավայրերից մեկում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ հղում անելով զույգի շրջապատի աղբյուրներին:
«Սոֆյան և Ջոն ծրագրում են հրավիրել բոլոր մտերիմներին և ընկերներին: Դա կլինի տարվա հարսանիքը»,- նշում են նրանք:
Հարսանիքի մասին Վերգարան ավելի վաղ ասել է. «Ես պետք է հրավիրեի ամբողջ ընտանիքիս, իսկ Ջոն շատ ընկերներ ունի, ուստի հյուրերն ավելի ու ավելի շատ են»:












































