Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Լինդսի Գրեմը հումորով է պատասխանել իր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, ով նախորդ օրը իր ելույթի ժամանակ Գրեմին ապուշ էր անվանել և թելադրել էր նրա հեռախոսահամարը:
Հաջորդող մի քանի ժամերի ընթացքում Գրեմին ռմբահարում էին զանգերով, և սենատորը ստիպված էր փոխել հեռախոսահամարը:
Ի պատասխան՝ Գրեմը թողարկել է տեսահոլովակ, որում ինքը տարբեր միջոցներով (մասերի բաժանելով, այրելով, բլենդերի մեջ մանրացնելով) փորձում է ոչնչացնել իր բջջային հեռախոսը։ Այս մասին հայտնում է BBC-ն:









































