Ֆրանսիական «Մոնակո»-ի ղեկավարությունը թույլատրել է թիմի կիսապաշտպան Ժոաո Մոուտինյուին բանակցություններ վարել Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:
«Զինագործներ»-ը պատրաստվում են պայմանագիր կնքել 28-ամյա պորտուգալացու հետ առաջիկա օրերին:
Ավարտված մրցաշրջանում «Մոնակո»-ի կազմում Մոուտինյուն անցկացրել է 52 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում:








































