Իտալական «Միլան»-ի բաժնետոմսերի 48 տոկոսի վաճառքն առաջիկա օրերին պաշտոնապես կհաստատվի, և թայլանդցի ներդրող Բի Տայչաուբոլը 100 միլիոն եվրո կհատկացնի թիմի կազմն ուժեղացնելու համար, հայտնում է La Repubblica:
Ամռան ընթացքում իտալական ակումբի ղեկավարությունն արդեն 60 միլիոն եվրո է ծախսել՝ ձեռք բերելով Լուիս Ադրիանոյին, Կառլոս Բակկային, Անդրեա Բերտոլաչիին և Խոսե Մաուրիին: Բայց Սիլվիո Բեռլուսկոնին և Ադրիանո Գալիանին հետաքրքրություն են դրսևորում Զլատան Իբրահիմովիչի, Ակսել Վիտսելի և Ալեսիո Ռոմանյոլիի նկատմամբ ու ցանկանում են նրանց տեսնել իրենց թիմում:
Հատկացված 100 միլիոն եվրոյով էլ «Միլան»-ը կփորձի իրականացնել այդ տրանսֆերները:











































