Eurotunnel ընկերությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններից անվտանգության միջոցառումների ծախսերի փոխհատուցում է պահանջել։ Այդ միջոցառումներն ընդունվում են ներգաղթյալներից պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Eurotunnel-ը 2015թ. առաջին 6 ամիսներին անվտանգության ապահովման համար մոտ 13 մլն եվրո է ծախսել: Այդ գումարից 9.7 մլն-ը ընկերության ղեկավարությունը մտադիր է ստանալ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններից, քանի որ տվյալ դեպքում այն գործում է նրանց շահերից ելնելով: Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը հաստատել է, որ բրիտանացի հարկատուները ստիպված կլինեն վճարել թունելի ֆրանսիական կողմում անվտանգության գոտու ստեղծման համար:
Վերջին տարվա ընթացքում բազմիցս արձանագրվել են Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա տեղափոխված ներգաղթյալների մահվան դեպքեր:
Eurotunnel-ը բացվել է 1994թ.: Դա մոտ 51 կմ երկարությամբ երկաթուղային երկու ճանապարհով թունել է: Դրա օպերատորը Eurostar ընկերությունն է:








































