Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

«Մենք գործ ունենք ոչ թե բռնատիրական ռեժիմի, այլ գողական բռնատիրական ռեժիմի հետ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:


– Պարոն Գրիգորյան, ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ եթե մինչև հաջորդ հանրահավաքը երեք պահանջները չկատարվեն, ապա Կոնգրեսը` «սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը», և որ` «ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»: Ի՞նչ է պատրաստվում անել Կոնգրեսը, եթե իշխանություններն, այնուամենայնիվ, չկատարեն այդ պահանջները:


– Թե կոնկրետ ինչ է անելու Կոնգրեսը ապրիլի 28-ին` հայտնի կդառնա հանրահավաքի օրը: Բայց եկեք մի պահ մոռանանք Կոնգրեսին ու հարցին մի փոքր ավելի ընդհանրական, հասարակագիտական մոտեցում ցուցաբերենք: Ի՞նչ է անելու մի ժողովուրդ, որի կամքն անտեսվում է, ու որի իրավունքները ոտնահարվում են սեփական իշխանությունների կողմից արդեն չափից ավելի երկար ժամանակ: Ի՞նչ է անելու այդ ժողովուրդը մի իշխանության հետ, որն իր գոյության 3 տարիների ընթացքում ամեն ինչ ձախողել է և ոչ մի հաջողություն չի գրանցել, եթե իհարկե հաշվի չառնենք երկրի առաջնահերթությունների ցուցակում այդքան կարևոր տեղ զբաղեցնող Տաթևի ճոպանուղին: Ի՞նչ է անելու մի ժողովուրդ, որը տարեկան մի քանի տասնյակ զավակ է կորցնում բանակում և` ամենևին ոչ հակառակորդի գործողությունների պատճառով: Ի՞նչ է անելու մի ժողովուրդ, որն անտանելի սոցիալական վիճակի մեջ է հայտնվել իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության պատճառով, մանավանդ որ` այդ քաղաքականության հիմնական նպատակն օլիգարխների գրպանները հարստացնելն է: Ի՞նչ է անելու մի ժողովուրդ, որի իշխանություններն իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով երկիրը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածել են միջազգային հարաբերությունների օբյեկտի… Անկախ այն բանից, թե Կոնգրեսն ինչ կանի, ներկա ստատուս քվոն պարզապես օբյեկտիվորեն երկար չի կարող գոյատևել, որովհետև թեև մեր ժողովուրդը համբերատար է, այդ համբերությունը սահման ունի, և ես կարծում եմ, որ մենք ընդհուպ մոտեցել ենք այդ սահմանին:  Հետևաբար, այս հարցին չի կարելի նայել զուտ այն պրիզմայով, թե ի՞նչ է անելու Կոնգրեսը, և մասնավորապես ի՞նչ է անելու Կոնգրեսը ապրիլի 28-ին: Նախ պետք է հարցնել, թե ի՞նչ է անելու նման վիճակի հասցված ժողովուրդը, և միայն դրանից հետո խոսել Կոնգրեսի ունեցած այլընտրանքների մասին:


– Այնուամենայնիվ, առաջիկայում Կոնգրեսի անելիքների ու մարտավարության մասին հարցերն անհիմն չեն: Շատերի համար մասնավորապես այնքան էլ պարզ չէ, թե ինչպե՞ս կարելի է բացառապես օրինական ու սահմանադրական ճանապարհով հասնել այս իշխանությունների հեռացմանը, եթե նրանք ո՛չ Սահմանադրությունն են հարգում, ո՛չ օրենքները:  Այսինքն՝ եթե դիմենք հայտնի այլաբանությանը, Կոնգրեսը բռնցքամարտի ռինգում շախմատ է խաղում:


– Ցավոք, կա այդ մտայնությունը, որ եթե Կոնգրեսը մերժում է հեղափոխության, այսինքն՝ բռնի իշխանափոխության տարբերակը, ապա նման հակառակորդի պայմաններում որևէ այլ մարտավարություն հավասարազոր է ոչինչ չանելուն, կամ ինչպես ասացիք՝ բռնցքամարտի ռինգում շախմատ խաղալուն: Սա թեև հասկանալի, բայց հիմնովին սխալ ու չափազանց վտանգավոր տեսակետ է երկու պատճառով: Նախ՝ նույնիսկ նման իշխանությունների դեմ պայքարի զինանոցում հեղափոխությունն իսկապես միակ տարբերակը չէ: Կա նաև քաղաքացիական անհնազանդություն կոչված շատ հզոր զենքը, ինչին մենք դեռ չենք դիմել, բայց ինչպես Լևոն Զուրաբյանը շատ աներկիմաստ ձևով ասաց վերջին հանրահավաքի ժամանակ, կդիմենք, եթե իշխանությունների արձագանքն ադեկվատ չլինի: Երկրորդ` ոչ միայն բռնի իշխանափոխությունը միակ իրատեսական այլընտրանքը չէ նման իշխանությունների դեմ պայքարում, այլ, ինչպես պատմական փորձն է վկայում, նման փորձերը հաճախ չէ, որ հաջողվում են, իսկ հաջողվելու դեպքում էլ հաճախ չէ, որ ժողովրդավարական շարունակություն են ունենում:  Այսինքն` հեղափոխական տարբերակը վտանգավոր ու անցանկալի է ոչ միայն այն պատճառով, որ այն արյունահեղության կհանգեցնի, ինչպես նաև կմեծացնի Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականութունը, այլ որովհետև մեր հայտարարած հիմնական նպատակի՝ սահմանադրական կարգի վերականգնման ու ժողովրդավարության հաստատման տեսանկյունից դա շատ անցանկալի մարտավարություն է:  Վերջապես` ես որևէ կասկած չունեմ, որ այս իշխանությունները տասնապատիկ ավելի մեծ դժվարություն են ունենալու քաղաքացիական անհնազանդության ուղին բռնած ժողովրդի, քան հեղափոխության ելած ընդդիմության դեմ, ինչպես  Հարավաֆրիկյան ապարտեիդն անզոր գտնվեց Աֆրիկյան ազգային կոնգրեսի քաղաքացիական պայքարի դեմ, կամ ինչպես Իսրայելն ստիպված եղավ Օսլոյի գործընթացի մեջ մտնել առաջին Ինթիֆադայի հետևանքով, չնայած մինչ այդ կարողացել էր հաջողությամբ ու առանց լուրջ դժվարությունների ուժով պատասխանել Պաղեստինի Ազատագրության կազմակերպության զինված պայքարին:  Օրինակների այս թվարկումը կարելի է շարունակել:


– Այդ դեպքում ինչո՞ւ Կոնգրեսն այսքան երկար ժամանակ չի դիմել քաղաքացիական անհնազանդության մարտավարությանը, եթե դա իսկապես այդքան խոստումնալից մարտավարություն է:


– Որովհետև դա պարզ ընտրության խնդիր չէ: Նման մարտավարություն ընտրելու համար անհրաժեշտ է որոշ օբյեկտիվ նախադրյալների առկայություն, և ամենակարևորը՝ ժողովրդի մաքսիմալ մոբիլիզացիա: Եթե պայքարի նման մեթոդին անցնելու պահը սխալ ընտրվի, և եթե այն բավարար էներգիա չունենա, դա իսկապես կարող է բոլորիս հուսալքել ու հիասթափեցնել, ինչի ցավալի փորձը մեր նորագույն պատմության մեջ մենք արդեն ունենք: Նույն վտանգի մասին մի քանի օր առաջ խոսել էր Նիկոլ Փաշինյանը, երբ պատասխանելով հերթական կամ արտահերթ ընտրությունների ավելի հավանական լինելու վերաբերյալ «Չորրորդ իշխանություն» թերթի հարցին` ասել էր, որ նախընտրում է հերթական ընտրությունները արտահերթ ընտրություններ պարտադրելու ձախողված փորձից:  Նիկոլը նաև հիշեցրել էր, և ես ուզում եմ անպայման դրա վրա հատուկ շեշտ դնել, որ Կոնգրեսի որոշումը չի կարող անկախ լինել ժողովրդի մոբիլիզացիայի աստիճանից: Ես գիտակցում եմ իհարկե, որ հերթական հնարավորությունն եմ տալիս կոնգրեսաֆոբիայով տառապող դեմագոգներին պնդելու, որ Կոնգրեսը հաշտվել է հերթական ընտրությունների գաղափարի հետ, եթե նույնիսկ Կոնգրեսի անդամները դրա հավանականության մասին բարձրաձայն խոսում են: Այդ պատճառով ուզում եմ նորից կրկնել, որ դա ցանկալի է միայն համեմատած արտահերթ ընտրություններ պարտադրելու ձախողված փորձի հետ: Այլապես, որևէ կասկած թող չլինի, որ արտահերթ ընտրությունները եղել ու մնում են Կոնգրեսի հիմնական պահանջն ու նպատակը: Կրկնեմ նաև, որ դրա համար մաքսիմալ մոբիլիզացիա ու համախմբում է անհրաժեշտ, իսկ դրան հենց այդ նույն դեմագոգներն ու տարաբնույթ երրորդուժական դատարկախոսներն են փորձում խանգարել:


– Իսկ հնարավո՞ր է, որ ամսի 28-ին մոբիլիզացիան հասնի քաղաքացիական անհնազանդության ալիք սկսելու համար անհրաժեշտ աստիճանի:


– Իհարկե հնարավոր է: Բայց ես կոչ եմ անում գոնե տեսականորեն վերանայել այն դիրքորոշումը, որ եթե մենք ապրիլի 28-ին դեպի Բաղրամյան պողոտա չշարժվենք, կամ այդ տրամաչափի այլ քայլերի չդիմենք, ուրեմն ժամանակն է պայքարից հրաժարվելու կամ բռնի հեղափոխության մարտավարությանն անցնելու: Մեր պայքարը լուրջ և բարդ գործընթաց է, ոչ թե մի օրվա պոռթկում: Կարող է ապրիլի 28-ը որոշ կոշտ քայլերի համար ճիշտ օրը լինել, բայց կարող է և չլինել:  Ողբերգություն պետք չէ սարքել այն բանից, եթե այդ կոշտ քայլերը հետաձգվեն: Կարևորագույնը մոբիլիզացիայի ընդհանուր, երկարաժամկետ միտումն է ու իշխանությունների վրա ճնշման աստիճանական ավելացումը, ոչ թե այն, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունենալու այս կամ այն հանրահավաքի ժամանակ: Ավելին ասեմ` եթե ժողովրդական մոբիլիզացիայի ծավալներն աճում են, եթե մեր շարքերը համալրում են նորանոր մարդիկ, եթե իշխանությունները գնալով թուլանում ու բարոյազրկվում են (իսկ դա հաստատ այդպես է), ես շտապելու տրամաբանությունն ընդհանրապես չեմ տեսնում: Ավելի խելամիտ չէ՞ արդյոք նշածս կոշտ քայլերին դիմել, երբ ուժերի հարաբերակցությունը շատ ավելի նպաստավոր դառնա մեզ համար: Իրականում նշածս միտումների պահպանման դեպքում, ինչ-որ պահից հետո նույնիսկ կոշտ քայլերի կարիքը կարող է չլինել:


– Մտավախություն չունե՞ք, որ Ձեր ասածը Կոնգրեսի ընդդիմությունը կմեկնաբանի որպես ևս մեկ ապացույց, որ Կոնգրեսը պայքարի իմիտացիայով է զբաղված և հող է նախապատրաստում մարդկանց ապրիլի 28-ին նորից տուն ուղարկելու համար:


– Եթե վախենանք այդ մարդկանց մեկնաբանություններից, ընդհանրապես ոչինչ չպետք է ասենք, որովհետև նրանք որևէ բան և դրա հակառակը միշտ կարող են որպես իրենց մեղադրանքների ապացույց ներկայացնել: Իսկ Կոնգրեսի ընդդիմությանն ընդամենը մի երկու հռետորական հարց ունեմ. եթե իսկապես կարծում եք, որ մեր մարտավարությունը սխալ է, կամ որ մենք գործարքի ենք գնացել իշխանությունների հետ, ո՞վ է ձեր ձեռքը բռնել, ինչո՞ւ դուք հեղափոխական պայքարի դուրս չեք գալիս: Եթե մենք դա դժվարացրել ենք, որովհետև մոնոպոլիզացրել ենք ընդդիմադիր դաշտը (մի պահ մոռանանք, որ նման անհեթեթ մեղադրանք լսելուց հետո որևէ մտածելու ընդունակ մարդու մոտ սեփական ուղեղն օճառով լվանալու ցանկություն է առաջանում), ինչո՞ւ դա չարեցիք այն ժամանակահատվածում, երբ Կոնգրեսը հանրահավաքային դադար էր հայտարարել՝ հանրային հրապարակը, փաստորեն, զիջելով ձեզ: Եվ վերջապես` երբ երկրում քաղաքացիական անհնազանդության ալիք սկսվի և ձեր մեղադրանքները հօդս ցնդեն, ձեզնից քանի՞սն են սկզբից ևեթ այդ ալիքին միանալու և քանի՞սն են շարունակելու ժողովրդի հավաքական ինտելեկտը վիրավորել երեք նախագահների եռանկյունուց դուրս գալու անհրաժեշտության մասին «խորաթափանց» քաղաքագիտական վերլուծություններով:


– Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանություններն, այնուամենայնիվ, երկխոսության չեն գնում Կոնգրեսի հետ: Արդյո՞ք իրավիճակի վտանգավորությունը չեն տեսնում, թե՞ ուրիշ բացատրություն կա:


– Ես չեմ կարծում, որ նրանք այդքան կարճատես են ներկա իրավիճակի վտանգավորությունը չտեսնելու համար: Այդ առեղծվածն, իմ կարծիքով, երկու բացատրություն ունի: Առաջին` մենք գործ ունենք ոչ թե բռնատիրական ռեժիմի հետ, այլ գողական բռնատիրական ռեժիմի, և մասամբ սա է պատճառը, որ նրանք երբեմն անում են բաներ, որ «նորմալ» բռնապետական ռեժիմը չէր անի` ելնելով զուտ սեփական շահերից: Հիշենք թեկուզ քաղաքապետի ընտրությունները: Իշխանությունների համար բավարար չէր այնքան ձայն նկարել «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համար, որ նրանք միասին կարողանային որպես կոալիցիա իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել: Նրանք պետք է անպայման այնպես «հաղթեին» այդ ընտրություններում, որ իրենց պատկերացմամբ՝ ընդդիմությանն ստորացնեին, չնայած այդ դեպքում արդյունքը շատ ավելի զավեշտական ու շատ ավելի անարժանահավատ էր լինելու, հետևաբար` քաղաքականապես իրենց համար խնդրահարույց: Բայց դա նրանց չզսպեց: Երկրորդ` բռնության ու կեղծիքի վրա հիմնված իշխանությունը միշտ վախենում է, որ որևէ զիջում դիտվելու է ոչ թե ընդամենը որպես հասարակության պահանջի կատարում, այլ թուլության նշան՝ դրանից բխող բազմաթիվ անցանկալի հետևանքներով: Սա, իհարկե, իռացիոնալ մտավախություն չէ: Բայց միևնույն ժամանակ, նրանք պետք է հասկանան, որ ինչքան այդ երկխոսությունն ուշացնեն, այնքան իրենց գործն ավելի են դժվարացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում