Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում արգելափակվել են YouTube-ն ու Twitter-ը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական դատարանն արգելել է Սուրուչի ահաբեկչության վերաբերյալ ֆոտոնյութեր ու տեսանյութեր տարածել դրանցում։
Twitter-ն արդեն իսկ ապաարգելափակված է, իսկ YouTube-ի հետ բանակցությունները շարունակվում են։ Twitter-ը կարողացել է աշխատանքը շարունակել իր ծառայությունից ահաբեկչության մասին նյութերը հանելուց, ինչպես նաև դրանք տարածող օգտատերերի օգտահաշիվներն անջատելուց հետո։
Google-ի ներկայացուցիչներն այժմ աշխատում են Թուրքիայի տարածքում YouTube-ը մատչելի դարձնելու ուղղությամբ, սակայն ներկայումս չեն կարողանում շփում հաստատել թուրքական կարգավորիչի ներկայացուցիչների հետ։









































