ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում արձակված կրանոցների հետևանքով վնասվածքներ են ստացել առնվազն 13 մարդ: Սա քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հաղորդած վերջին թարմ տվյալն է՝ հայտնում է ITAR-TASS-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 11 տուժածի մասին:
Քաղաքի ոստիկանապետ Քեթի Լանիրի խոսքերով՝ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մյուս տուժածների կյանքի համար սպառնալիք չկա: Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են քաղաքային տեսահսկման խցիկների տեսագրությունները, ինչպես նաև հարցաքննում բազմաթիվ ականատեսներին՝ հանցագործների ինքնությունը բացահայտելու համար: Չարագործների գործողությունների դրդապատճառներն անհայտ են:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ի գիշերը՝ տեղի ժամանակով 02.45-ին, ԱՄՆ Կոնգրեսի շենքից ոչ հեռու: Մի խումբ մարդիկ հավաքված են եղել աղքատ քաղաքացիների համար բնակելի շենքի մուտքի մոտ: Նրանց ուղղությամբ կրակ են արձակել երկու ավտոմեքենաներից: