Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Իհարկե «ոչ», իսկ հետո՞

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ինչպեսև սպասվում էր, զուգորդվում է միասնական բողոքի ճակատ ձևավորելու մասին տեսակետներով, որոնք աշնանը մոտենալուն զուգընթաց, իհարկե, ավելի ուժգին կլինեն: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որ ներկայացվում է հասարակությանը, իր բովանդակությամբ լիովին նմանօրինակ ճակատի լավ նախադրյալ է: Այն, ինչ առաջարկում է Սերժ Սարգսյանը այդ նախագծի տեսքով, ըստ էության, լավ հիմք է իշխանության դեմ հասարակական կարծիք մոբիլիզացնելուն ուղղված առնվազն տեղեկատվական-քարոզչական մանիպուլյացիաների համար, առավել ևս եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը, չունենալով լեգիտիմության նվազագույն անհրաժեշտ աստիճանն անգամ, ըստ էության, իր որևէ նախաձեռնությամբ հենց սկզբից դատապարտված է հասարակական ընդդիմության: Սակայն, այնուհանդերձ, առանցքային հարցը այն չէ, թե ինչքանով կստացվի մոբիլիզացիան ընդդեմ սահմանադրական գործընթացի:

Մի պահ ենթադրենք, որ այդ մոբիլիզացիան ստացվել է և մի քանի հազար մարդ, կամ մի քանի տասնյակ հազար մարդ հաջողվել է դուրս բերել փողոց: Վերջին հաշվով, Հայաստանում դա աննախադեպ պատկեր չէ: Աննախադեպ է այն, որ նմանօրինակ պատկերն ունենում է արդյունավետ շարունակություն:

Նման նախադեպ չկա: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե որն է լինելու արդյունքը, երբ մարդիկ դուրս գան փողոց: Ենթադրենք, որ նրանք «ոչ» են ասում սահմանադրական բարեփոխումներին և մերժում են դրանք: Ի՞նչ է լինում այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ընդունում է այդ մերժումն ու հաջորդ ընտրությունները կազմակերպում է գործող Սահմանադրությամբ և օրենքներով, և ի՞նչ է լինում այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը, ինչպես 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանն արեց, ի հեճուկս դատարկ ընտրատեղամասերի և «ոչ»-ի, այնուհանդերձ անցկացնում է Սահմանադրությունը:

Վերջին հաշվով, հենց այս երկու հավանական սցենարներում է հանգրվանել գլխավորը՝ ի՞նչ են անում «ոչ»-ի շուրջ մոբիլիզացված ուժերը, նրանք դնո՞ւմ են Սերժ Սարգսյանի արտահերթ հեռացման պահանջ, թե՞ գնում են հերթական ընտրությունների՝ այս կամ այն տարբերակով: Հասարակությանը հուզում է այս հարցը, և այս հարցի շուրջ հստակ դիրքորոշումներն ու մոտեցումները, ոչ թե Սահմանադրությունը մերժել-չմերժելը: Ի վերջո, մարդիկ տեսել են, որ Հայաստանում իշխող համակարգը գործող Սահմանադրությամբ էլ շատ հաջող վերարտադրվել է, և ոչ ոք ի զորու չի եղել խանգարել այդ վերարտադրությանը: Այնպես որ լոկ Սահմանադրության խնդիրը հանրությանը քիչ է հուզում, մարդկանց հուզում է այն, թե ինչ են անելու Սահմանադրության դեմ մոբիլիզացողները հետագայում, յուրաքանչյուր ուժ և գործիչ, որ այսօր արտահայտվում է «ոչ»-ով մոբիլիզացվելու և փողոց դուրս գալու օգտին, կոչերով և այլն: Ինչպե՞ս է նրանցից յուրաքանչյուրը պատկերացնում ապագան, ի՞նչ մեխանիզմով, ի՞նչ քայլերով, ի՞նչ հաջորդականությամբ կամ մեթոդաբանությամբ: Երբ այս ամենը չկա, չկա ոչ մի՝ թեկուզ թույլ երաշխիք, որ հերթական անգամ լցված փողոցը ի վերջո չի հանգելու իշխանությունների հերթական վերարտադրությանը, այս կամ այն անձի կամ թիմի դեմքով, արդեն ըստ էության կարևոր չէ: Փողոց դուրս եկող քաղաքացիները պետք է վերահսկեն այն: Իսկ վերահսկելու համար պետք է պատկերացում քայլերի և մեթոդաբանության, անելիքի մասին: Երբ դա չկա, ապա գործընթացն անվերահսկելի է: Դրա վառ վկայությունը եղավ ընդամենը մի քանի շաբաթ առաջ մեր բոլորի աչքի առաջ ծավալված ու հետո ծալված Բաղրամյանի շարժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում