Ազատազրկման մեջ գտնվող Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոչ է արել համաքաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Մուրսիի շուջը, տեղեկացնում է «Ալ-Մասրի-ալ-Յաում» հրատարակչության կայքը:
Նախկին նախագահին պարբերաբար այցելող փաստաբանը նշել է, որ նրա պաշտպանյալը «ճնշված է երկրում կատարվող իրադարձությունների պատճառով»: Նրա խոսքերով՝ Մուբարաքը «Մուրսիին անվանել է օրինականորեն ընտրված նախագահ և եգիպտացիներից պահանջել է համախմբվել նրա շուրջ և վերջ տալ անկարգություններին»:
Հիշեցնենք, որ 2012թ-ի հունիսին Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Գործող նախագահը Մուբարաքի կառավարման տարիներին երկու անգամ ճաղերից այն կողմ է հայտնվել:








































