Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի ղեկավարությունը մերժել է թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ կապված բոլոր առաջարկները: Բացի այդ, գերմանական ակումբի դիտորդ խորհրդի նախագահ Ֆրանցիսկո Գարիսան հասկացրել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել 24-ամյա բելգիացու ծառայություններից:
«Մենք չենք պատրաստում ոչ ոքի վաճառել, այդ թվում նաև Դե Բրույնեին: Իհարկե, Կևինն ինքը պետք է որոշի մնա՞լ թիմում, թե՞ ոչ: Բայց մենք այդ հարցով չենք անհանգստանում»,- ասել է Գարսիան:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Մյունխենի «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:







































