Չնայած վերջին ժամանակներս օկուպացիոն գծում տիրող բարդ իրադրությանը, Վրաստանի իշխանությունները երաշխավորում են հանգստությունը և կայունությունը, վստահ է Վրաստանի նախագահը: Այդ մասին Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հայտարարել է Հավլաբարի շրջանում` Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ներկայացնելով վրացական խաղաղապահների զորախումբը: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
«Ցավոք սրտի, մեր երկրի տարածքը զբաղեցված է օկուպացիոն ուժերով, որոնց համար դժվար չէ ամեն օր սադրանքներ կազմակերպել: Դա արտահայտվում է մեկ փշալարեր անցկացնելով, մեկ պաստառներ տեղափոխելով:
Պարոն նախագահ, Վրաստանը հանդիսանում է Եվրոպայի մասը: Եվրոպան հիշում է պատեր, արհեստական սահմաններ, որոնք բաժանել են պետություններին և ժողովուրդներին: Բայց մենք գիտենք, որ ցանկացած արհեստական պատ վաղ թե ուշ կքանդվի: Մենք խաղաղ և ուշադիր հետևում ենք այդ գործընթացին և երաշխավոր ենք Վրաստանում կայունության ու խաղաղության, ինչի ապահովման համար էլ վրացական զինված ուժերը միջազգային մակարդակով կարևոր ներդրում ունեն»,- դիմել է Վրաստանի նախագահը ԵԽ նախագահին:







































