Մինչև Կիպրոսի միանալը Անկարայի հետ, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կղզու համար անընդունելի է: Այս մասին հայտարարել է Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Անաստասիադեսը, գրում է internethaber.com-ը:
Պետության ղեկավարը տեղեկացնում է նաև այս ոլորտում Իսրայելի և Հունաստանի հետ հնարավոր համագործակցությունների մասին: Դրա հետ մեկտեղ, Անաստասիադեսը նախագահի պաշտոնում իր նպատակն է համարում երկրի երկու մասերի միացումը՝ «հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները և ազատությունները»:
Սակայն, պետության ղեկավարի խոսքերով, դրա համար անհրաժեշտ կլինի այնտեղ ապրող թուրք ազգաբնակչության աջակցությունը: «Ես Կիպրոսը միացնելու բոլոր հնարավորություններն ունեմ: Թուրք կիպրոսաբնակներից պահանջվում է միայն որոշ հարցերում ճկունություն ցուցաբերել»,-հայտարարել է Անաստասիադեսը:
Կիպրոսի նախագահի խոսքերով՝ հարցի կարգավորման ցանկացած գործընթաց տեղի կունենա ԵՄ անմիջական վերահսկողության տակ:











































