«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի հերքել, որ թիմը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով։
«Ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերումը գործընթաց է։ Պետք է սպասել, քանի որ տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը։
Նախընտրում եմ չմեկնաբանել ասեկոսեները, բայց միգուցե ձեռք բերենք պարոն Ռամոսի տրանսֆերը։ Երբեք չես կարող կանխագուշակել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմի կազմում տեսնել «Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային, իսկ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Ռեալ»-ի խաղացողներ Սերխիո Ռամոսի ու Կեյլոր Նավասի տրանսֆերները։










































