Բրիտանիան պատրաստ է օգնել սիրացի ապստամբներին և նույնիսկ զենք մատակարարել նրանց: Այս մասին հայտարարել է բրիտանական ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը ԵՄ ԱԳ նախարարների նիստին: Սիրիան նիստի գլխավոր թեմաներից մեկն էր:
Սիրիական հարցը քննարկել են նաև Ժնևում ՄԱԿ-ի Խորհրդի մարդու իրավունքների գծով 22-րդ նստաշրջանում: Իր զեկույցն է ներկայացրել Կազմակերպության անկախ հանձնաժողովը: Դրանում ասվում է, որ խաղաղ բնակիչները հաճախ են դառնում իշխանությունների և ապստամբների միջև հակամարտության զոհեր, և դրանում մեղավոր են երկու կողմերն էլ:
ՄԱԿ-ի փորձագետներն էլ խոստովանել են, որ հարևան երկրները զինում են սիրիական գրոհայիններին, իսկ նրանք ռազմական հանցագործություններ են կատարում: Ընդ որում՝ որպես հանցագործությունների մեծամասնության մեղավոր, նախկինի պես կառավարությունն է համարվում:








































