Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց դավաճանությունների թիվը զգալիորեն աճում է աշխարհում անկայուն իրավիճակի և ճգնաժամերի ժամանակ: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ բժիշկ Գիլատի գլխավորությամբ: Նա բացատրում է, որ սեքսուալ զուգընկերների հաճախակի փոփոխությունը սերտորեն կապված է էվոլյուցիայի գործընթացի հետ:
Գիտնականները կարծում են, որ զգալով անկայունություն և կանխատեսելով անհեռանկար ապագա՝ տղամարդիկ ընկնում են խուճապի մեջ՝ վախենալով, որ չեն հասցնի իրենցից հետո սերունդ թողնել: Որոշ տղամարդիկ մտածում են այդ մասին, մյուսները զգում են ենթագիտակցական մակարդակում: Բայց հենց այդ վախն է նրանց մղում պատահական սիրուհիների գիրկը:
Իրենց բացահայտումը գիտնականները բացատրում են նաև այն փաստով, որ աղքատ երկրներում երիտասարդները ձգտում են հնարավորինս շուտ ամուսնանալ և շատ երեխաներ ունենալ: Հնարավոր է՝ վաղաժամ ամուսնության նրանց մղում է երկրում ճնշող անկայունությունը:
Գիտնականները նշում են, որ հանգիստ ժամանակներում տղամարդիկ չեն ձգտում դավաճանել իրենց կանանց, նրանք վայելում են ընտանեկան կյանքը:








































