Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքի» 30 տոկոսն արդեն պատրաստ է։
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակներում 23 երկրի 162 մատակարարների հետ արդեն ստորագրվել են 10 միլիարդ եվրո արժողությամբ համաձայնագրեր։
«Նախագծի վրա աշխատում է ավելի քան 9500 մարդ։ «Շահ Դենիզ» գազային հանքավայրում հորատման գործընթացում արդեն իրականացվել է 7 ստորջրյա հորատում, և առաջին անգամ գազը պատրաստ է փոխադրվելու Եվրոպա։ Վրաստանում արագացված տեմպերով շարունակվում է կոմպրեսորային կայանի ու խողովակաշարերի կառուցումը»։










































