Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգում հարձակում են գործել Ժանդարմերիայի զինծառայողների վրա։ Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասում է, որ PKK-ի զինյալները երկու անգամ հարձակում են գործել զինծառայողների վրա՝ կրակելով երկարափող զենքերից։ Առաջին դեպքում ոչ ոք չի տուժել, սակայն երկրորդ դեպքում սպանվել է 1 և վիրավորվել 2 զինծառայող։
Գլխավոր շտաբը հայտարարել է, որ միջադեպից հետո ներգրավվել է ավիացիա՝ հարձակում գործածներին հայտնաբերելու համար։
Հիշեցնենք, որ թուրքական մամուլը վերջին օրերին շարունակ հաղորդում է Թուրքիայում PKK-ի ակտիվացման մասին։ PKK-ականները Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան մի շարք նահանգներում ավտոճանապարհներ են փակել և բեռնատարներ հրկիզել։










































