Մենք բազմիցս քննադատություն ենք լսել Ռիհաննայի հասցեին, սակայն երգչուհին խոստովանում է, որ իր մայրը միակ մարդն է, որի քննադատությունուից ինքն իսկապես վախենում է: Վերջերս տված հարցազրույցում 25-ամյա Ռիհաննան ասել է.
Ես այս աշխարհում ոչ մեկից չեմ վախենում. միայն մայրիկիցս: Օրերս նա զանգահարեց և նախատեց Instagram-ում մերկ լուսանկարներիս համար: Ես ինձ այնպես էի զգում՝ կարծես ինձ դպրոցում խիստ նկատողություն են անում ամբողջ դասարանի առաջ: Նա ասաց, որ ես հանրությանը չափազանց անձնական պահեր եմ ցուցադրում:
Այս ամենի մասին մայրը՝ Մոնիկա Ֆենտին, խոսում է իսկական դասախոսությունների ու բարոյախոսության միջոցով
Այս ամենն իսկապես նրան հունից հանում է, նա կատաղած է և այնքան հաճախ է ինձ այդ մասին ասում, որ ես ինքս էլ եմ սկսել ամաչել իմ արարքներից:
Սակայն մոր նկատողությունները Ռիհաննային չեն կանգնեցնում. նրա նոր բաց ֆոտոշարքերից է գոտկատեղից վերև մերկ, մինչև սրունքները Prada-ի երկար զուգագուլպաներով լուսանկարն է Instagram-ում, հայտնում է spletnik.ru-ն:

Ռիհաննայի լուսանկարներն Instagram-ում





Ռիհաննայի՝ Բուֆալոյում տեղի ունեցած համերգի վերջին լուսանկարները՝ Instagram-ից














































