32-ամյա Ջոզեֆ Գորդոն-Լևիտի ռեժիսորական դեբյուտը վարձույթ դուրս կգա «Դոն Ժուան» անվամբ: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ֆիլմի անվան փոփոխման մասին դերասանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ ֆիլմը ներկայացվել էր «Սանդենս» փառատոնին «Դոն Ժուանի կախվածությունը» անվանումով: Գորդոն-Լևիտը գրել է, որ օրիգինալ անվանումը կարող է հանդիսատեսի մոտ կանխակալ վերաբերմունք առաջացնել ֆիլմի նկատմամբ, որպես պոռնոգրաֆիայից և սեքսից հերոսի կանխվածության պատմության:
Ֆիլմը, որի սցենարը նույնպես գրել է Գերդոն-Լևիտը, պատմում է տղամարդու (Գորդոն-Լևիտ) պատմության մասին, որը ընկերների կողմից ստացել է Դոն Ժուան անունը՝ կանանց շրջանում ունեցած հաջողությունների համար: Փորձելով հաղթահարել իր կանխվածությունը պոռնոգրաֆիայից, հերոսը սկսում է շփվել երկու կանանց հետ (Սկարլետ Յոհանսոն և Ջուլիանա Մուր), որոնց հայացքները սեռերի փոխհարաբերության վերաբերյալ արմատապես տարբերվում են իր հայացքներից:
«Դոն Ժուանի» պրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին, «Սանսենս» փառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականներին:
Ֆիլմը լայն էկրան կբարձրանա 2013-ի աշնանը:










































